2 Chronicles 4:5 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ նորա հաստութիւնը ձեռքի չափ էր, եւ նորա շրթունքը բաժակի շրթունքի գործ էր իբրեւ շուշան ծաղիկ։ Պարունակութիւնը երեք հազար մար էր տանում։
Armenian Eastern Bible 1994 Մեծ աւազանի խորութիւնը մէկ թիզ էր, նրա շուրթը բաժակի շրթի նման էր, վրան շուշան ծաղիկներ էին քանդակուած, եւ երեք
armenian-1853 Անոր թանձրութիւնը չորս մատնաչափ էր։ Շրթունքը գաւաթի շրթունքի պէս էր։ Վրան շուշանի ծաղիկներ շինուած էին ։ Ան երեք հազար մար կ’առնէր։
armenian-2018 Նրա հաստությունը մեկ թիզ էր, և նրա եզրը, որ նման էր բաժակի եզրին, ձևավորված էր շուշան ծաղկի նմանությամբ։ Պարունակությունը երեք հազար մար էր։
armenian-nea Մեծ ավազանի հաստությունը մեկ թիզ էր, նրա շուրթը բաժակի շրթի նման էր, վրան շուշան ծաղիկներ էին քանդակված, և երեք հազար չափ տարողություն ուներ։ Նա այս ամենն ավարտեց։