2 Chronicles 4:22 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ բազմակալները, տաշտերը, տուփերը եւ բուրվառները՝ մաքուր ոսկիից. Եւ տան դռները՝ սրբութեանց սրբութիւնի ներսի դռան ձեղկերը եւ տաճարի տան դռները՝ ոսկիից։
Armenian Eastern Bible 1994 Սրբութիւնների սրբութեան դահլիճի ներսի դռներն ու տաճարի դռները, որոնք ոսկուց էին։
armenian-1853 Ու մաքուր ոսկիէ բազմակալներ, տաշտեր, խնկամաններ ու բուրվառներ եւ տանը դռները, այսինքն Սրբութիւն Սրբութեանցին ներսի դրանը փեղկերը։ Տանը՝ այսինքն տաճարին՝ դրանը փեղկերը ոսկիէ շինեց ։
armenian-2018 պատրույգի կտրիչները, տաշտերը, տուփերը և բուրվառները՝ մաքուր ոսկուց, նաև տան դռները՝ սրբությունների սրբության ներսի դռան փեղկերն ու տաճարի տան դռները, բոլորը ոսկուց էին։
armenian-nea տաշտերը, խնկամաններն ու բուրվառները, որոնք նույնպես մաքուր ոսկուց էին։ Ոսկուց պատրաստեց նաև Սրբություն սրբոց տանող ներսի դուռն ու տաճարի գլխավոր սրահի դռները։