2 Chronicles 4:13 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ չորս հարիւր նռները այն երկու ցանցերի համար՝ երկու կարգ նռներ մէկ ցանցի համար, որ ծածկէ այն երկու գունտ խոյակները, որ սիւների դէմ են. |
| Armenian Eastern Bible 1994 | Նա պատրաստեց նաեւ չորս հարիւր ոսկէ զանգակներ երկու վանդակապատ ցանցերի համար եւ նռան ծաղկաբողբոջների երկու շարքեր |
| armenian-1853 | Ու երկու ցանցակերպ զարդերուն չորս հարիւր նուռեր, այսինքն սիւներուն վրայի խոյակներուն երկու գունտերը ծածկելու համար՝ ամէն մէկ ցանցակերպ զարդին վրայ երկու կարգ նուռեր։ |
| armenian-2018 | չորս հարյուր նռները այդ երկու ցանցերի համար՝ ամեն մի ցանցի համար նռների երկու շարք, որպեսզի ծածկեն սյուների գլխին եղող երկու գնդաձև խոյակները, |
| armenian-nea | Նա պատրաստեց նաև չորս հարյուր ոսկե զանգակներ երկու վանդակապատ ցանցերի համար և նռնաձև զարդերի երկու շարքեր ամեն մի վանդակապատ ցանցի համար, որպեսզի դրանցով ծածկեն սյուների վրա դրված երկու խոյակները։ |