2 Chronicles 36:19 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ այրեցին Աստուծոյ տունը, եւ քանդեցին Երուսաղէմի պարիսպը, եւ նորա ամեն պալատները կրակով այրեցին, եւ նորա բոլոր ազնիւ բաները փչացրին։ |
| Armenian Eastern Bible 1994 | Նա Աստծու տան ամբողջ մեծ ու փոքր սպասքը եւ արքայի ու մեծամեծների բոլոր գանձերը՝ ամէն ինչ տարաւ Բաբելոն, |
| armenian-1853 | Եւ Աստուծոյ տունը այրեցին ու Երուսաղէմի պարիսպը փլցուցին ու անոր բոլոր պալատները կրակով այրեցին ու բոլոր գեղեցիկ բաները աւերեցին։ |
| armenian-2018 | Այրեցին Աստծու տունը, քանդեցին Երուսաղեմի պարիսպը և կրակով այրեցին բոլոր պալատներն ու փչացրին բոլոր թանկարժեք իրերը։ |
| armenian-nea | այրեց Տիրոջ տունը, կործանեց Երուսաղեմի պարիսպը և նրա մեջ եղած ապարանքները հրո ճարակ դարձրեց, ոչնչացրեց ամեն մի գեղեցիկ անոթ։ |