2 Chronicles 34:7 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Կործանեց սեղանները եւ Աստարովթի կուռքերը, եւ քանդակած կուռքերը փշրեց եւ մանրեց, եւ բոլոր արեգական կուռքերը կոտրատեց Իսրայէլի բոլոր երկրումը, եւ ետ դառաւ Երուսաղէմ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Նա վերացրեց կուռքերը, բագիններն ու աստուածների արձանները փշրեց, մանրեց եւ բոլոր բարձրադիր մեհեանները վերացնելով |
| armenian-1853 | Սեղանները եւ Աստարովթին կուռքերը կործանեց ու քանդակուած կուռքերը մանրեց ու փշրեց եւ Իսրայէլի բոլոր երկրին մէջ եղող բոլոր արեգակի կուռքերը կոտրտեց ու Երուսաղէմ դարձաւ։ |
| armenian-2018 | նա կործանեց զոհասեղանները, Աստարովթի կուռքերը, փշրեց ու մանրեց քանդակած արձանները, կտոր-կտոր արեց խունկի բոլոր սեղանները Իսրայելի ամբողջ երկրում և վերադարձավ Երուսաղեմ։ |
| armenian-nea | ևս վերացրեց պաշտամունքային փայտե սյուները, մանր փշրեց բագիններն ու կուռքերը, Իսրայելի ամբողջ երկրից վերացրեց բոլոր պաշտամունքի բարձունքները և վերադարձավ Երուսաղեմ։ |