2 Chronicles 34:3 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ իր թագաւորութեան ութերորդ տարին, որ ինքը դեռ պատանի էր, սկսեց խնդրել իր հայր Դաւիթի Աստուծուն, եւ տասնեւերկուերորդ տարին սկսեց նա մաքրել Յուդան եւ Երուսաղէմը բարձրաւանդակներից, Աստարովթի կուռքերից եւ քանդակած ու ձուլածոյ կուռքերից։ |
| Armenian Eastern Bible 1994 | Իր թագաւորութեան ութերորդ տարում, երբ Յոսիասը տակաւին երիտասարդ էր, սկսեց յարել իր նախնի Դաւթի Տէր Աստծուն, իսկ իր |
| armenian-1853 | Իր թագաւորութեան ութերորդ տարին, երբ դեռ ինք պատանի էր, իր հօրը Դաւիթին Աստուածը փնտռել սկսաւ ու տասնըերկրորդ տարին՝ Յուդան ու Երուսաղէմը բարձր տեղերէն, Աստարովթի կուռքերէն եւ քանդակուած ու ձուլածոյ կուռքերէն մաքրեց։ |
| armenian-2018 | Իր թագավորության ութերորդ տարում, երբ դեռ ինքը պատանի էր, սկսեց փնտրել իր հայր Դավթի Աստծուն, իսկ տասներկուերորդ տարում սկսեց մաքրել Հուդան ու Երուսաղեմը Բարձր տեղերից, Աստարովթի կուռքերից և քանդակած ու ձուլածո արձաններից։ |
| armenian-nea | Իր թագավորության ութերորդ տարում, երբ Հովսիան տակավին երիտասարդ էր, սկսեց փնտրել Տիրոջը՝ իր նախնի Դավթի Աստծուն, իսկ իր թագավորության տասներկուերորդ տարում սկսեց Հուդան ու Երուսաղեմը մաքրել պաշտամունքի բարձունքներից, պաշտամունքային փայտե սյուներից ու ձուլածո կուռքերից։ |