2 Chronicles 34:28 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Ահա ես քեզ կժողովեմ քո հայրերի մօտ, եւ դու կդրուիս քո գերեզմանների մէջ խաղաղութեամբ, եւ քո աչքերը չեն տեսնիլ այն բոլոր չարիքը, որ ես պիտի բերեմ այս տեղի վերայ եւ նորա բնակիչների վերայ։ Եւ նորանք պատասխանը բերին թագաւորին։ |
| Armenian Eastern Bible 1994 | Ահա ես քեզ քո նախնիների մօտ պիտի տանեմ, քեզ քո շիրիմի մէջ պիտի դնեմ խաղաղութեամբ, եւ քո աչքերը չեն տեսնելու այն |
| armenian-1853 | Ահա ես քեզ քու հայրերուդ պիտի խառնեմ ու խաղաղութեամբ քու գերեզմանիդ մէջ պիտի ամփոփուիս եւ այս տեղին վրայ ու անոր բնակիչներուն վրայ իմ բերելու բոլոր չարիքներս քու աչքերդ պիտի չտեսնեն’»։ Ու անոնք թագաւորին պատասխան տարին։ |
| armenian-2018 | Ահա ես քեզ պիտի տանեմ քո հայրերի մոտ, և դու պիտի դրվես քո գերեզմանի մեջ խաղաղությամբ, և քո աչքերը չեն տեսնելու այն բոլոր չարիքները, որ ես պիտի բերեմ այդ տեղի ու նրա բնակիչների վրա”»։ Եվ նրանք պատասխանը բերեցին թագավորին։ |
| armenian-nea | Ահա քեզ քո նախնիների գիրկը կտանեմ, և քեզ քո շիրիմի մեջ կդնեն խաղաղությամբ, ու քո աչքերը չեն տեսնի այն բոլոր չարիքները, որ ես բերելու եմ այդ տեղի ու դրա բնակիչների վրա”»։ Այս խոսքերը հաղորդեցին թագավորին։ |