2 Chronicles 34:21 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Գնացէք ինձ համար եւ Իսրայէլի ու Յուդայի մնացորդների համար այս գտնուած գրքի խօսքերի մասին հարցրէք Տիրոջը. Որովհետեւ մեծ է Տիրոջ մեզ վերայ թափուած բարկութիւնը, որովհետեւ մեր հայրերը չպահեցին Տիրոջ խօսքը որ անէին բոլոր այս գրքումը գրուածին համեմատ։ |
| Armenian Eastern Bible 1994 | «Գնացէք հարցրէ՛ք Տիրոջը ինձ համար եւ Իսրայէլում ու Յուդայի երկրում մնացած բոլորի համար, թէ ինչ են գրել այդ գտնուած |
| armenian-1853 | «Գացէք ինծի եւ Իսրայէլի ու Յուդայի մնացորդներուն համար այս գտնուած գրքին խօսքերուն վրայով Տէրոջը հարցուցէք. քանի որ մեր հայրերը Տէրոջը խօսքը չպահեցին եւ այս գրքին մէջ բոլոր գրուածները չկատարեցին, ուստի մեր վրայ թափուեցաւ Տէրոջը մեծ բարկութիւնը»։ |
| armenian-2018 | «Գնացե՛ք, հարցրե՛ք Տիրոջը ինձ համար և Իսրայելում ու Հուդայում մնացածների համար այս գտնված գրքի խոսքերի մասին, որովհետև մեծ է Տիրոջ՝ մեզ վրա թափված բարկությունը, քանի որ մեր հայրերը չպահեցին Տիրոջ խոսքը և չկատարեցին այն ամենը, որ գրված է այս գրքում»։ |
| armenian-nea | «Գնացե՛ք և այդ գտնված գրքում գրվածի վերաբերյալ Տիրոջը հարցրե՛ք ինձ համար և Իսրայելում ու Հուդայում մնացած բոլորի համար, քանզի Տիրոջ սաստիկ բարկությունը բորբոքված է մեզ վրա, որովհետև մեր նախնիները չանսացին Տիրոջ խոսքերին՝ կատարելու այն ամենը, ինչ գրված է այս գրքի մեջ»։ |