2 Chronicles 33:6 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ նա իր որդիներին անցկացրեց կրակով Ենովմի որդիի ձորումը, եւ գուշակութիւն, հմայութիւն եւ դիւթութիւն էր անում, եւ մեռելահարցուկներ եւ նշանագէտներ շինեց. Նա շատ չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին, եւ նորան բարկացրեց։
Armenian Eastern Bible 1994 Նա ինքն իր ձեռքով որդիներին անցկացրեց կրակի միջով Բեննոմի երկրում եւ հմայութիւն, գուշակութիւն ու դիւթութիւն էր
armenian-1853 Անիկա Ենովմին որդիին ձորին մէջ իր որդիները կրակէ անցուց ու գուշակութիւն, հմայութիւն ու դիւթութիւն կ’ընէր, վհուկներ ու նշանագէտներ ունէր եւ Տէրոջը առջեւ շատ չարութիւն ըրաւ ու զանիկա բարկացուց։
armenian-2018 Նա իր որդիներին Ենոմի որդու ձորում անցկացրեց կրակի միջով և գուշակություն, հմայություն ու դյութություն էր անում և հոգեհարցուկներից ու կախարդներից խորհուրդ էր հարցնում։ Նա շատ չարիք գործեց Տիրոջ առաջ և բարկացրեց նրան։
armenian-nea Նա իր ձեռքով իր որդիներին ողջակեզ արեց Բեննոմի երկրում և հմայություն, գուշակություն ու դյութություն էր անում։ Նա ուներ վհուկներ ու կախարդներ։ Շատացրեց իր չար գործերը Տիրոջ առջև և բարկացրեց նրան։