2 Chronicles 33:14 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ սորանից յետոյ մի պարիսպ շինեց Դաւիթի քաղաքից դուրս Գեհոնի արեւմտեան կողմում հեղեղատումը եւ մինչեւ Ձկանց դռան մուտքը, եւ Ոփաղը շրջապատելով՝ նորան շատ բարձրացրեց. Եւ Յուդայի բոլոր պարսպաւոր քաղաքներումը զօրքի իշխաններ դրաւ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Դրանից յետոյ նա Դաւթի քաղաքի արտաքին պարիսպը շինեց արեւմուտքից դէպի հարաւակողմ, հեղեղատի միջով, դռան մուտքի մօտ, |
| armenian-1853 | Անկէ ետքը Դաւիթին քաղաքին դուրսը, Գեհոնի արեւմտեան կողմը հեղեղատին մէջ ու մինչեւ Ձուկերուն Դրանը բերանը պարիսպ մը շինեց, Ոփաղն ալ մէջը առնելով ու զանիկա շատ բարձրացուց եւ Յուդայի բոլոր պարսպապատ քաղաքներուն մէջ զինուորական իշխաններ դրաւ։ |
| armenian-2018 | Դրանից հետո նա Դավթի քաղաքից դուրս՝ Գեհոնի արևմտյան կողմում, հեղեղատում մի պարիսպ կառուցեց, որը ձգվում էր մինչև Ձկների դռան մուտքը, և շրջափակելով Օփաղը՝ այն շատ բարձրացրեց։ Հուդայի բոլոր պարսպապատ քաղաքներում նա զորապետներ դրեց։ |
| armenian-nea | Դրանից հետո նա պարիսպ շինեց Դավթի քաղաքից դուրս՝ Գեհոնի արևմուտքում, հեղեղատում, որ ձգվում էր մինչև դարպասի մուտքը և շրջապատում Օփելը. նա շատ բարձրացրեց այն։ Նաև զորքի հրամանատարներ նշանակեց Հուդայի բոլոր պարսպապատ քաղաքներում։ |