2 Chronicles 32:33 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Եզեկիան ննջեց իր հայրերի հետ եւ նորան թաղեցին Դաւիթի որդկանց գերեզմաններումը. Եւ պատիւ արին նորան նորա մահուան ժամանակին բոլոր Յուդան եւ Երուսաղէմի բնակիչները։ Եւ նորա որդի Մանասէն թագաւոր եղաւ նորա տեղ։
Armenian Eastern Bible 1994 Եզեկիասը գնաց իր նախնիների գիրկը, եւ նրան թաղեցին մի բարձր տեղ, Դաւթի յետնորդների գերեզմանների վերին մասում։ Նրա
armenian-1853 Ու Եզեկիա իր հայրերուն հետ քնացաւ ու զանիկա Դաւիթի որդիներուն ամենէն բարձր գերեզմաններուն մէջ թաղեցին եւ բոլոր Յուդա ու Երուսաղէմի բնակիչները պատիւ ըրին անոր իր մահուան ատենը ու անոր տեղ անոր որդին Մանասէն թագաւոր եղաւ։
armenian-2018 Եզեկիան ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին Դավթի որդիների վերին գերեզմաններում։ Նրա մահվան ժամանակ նրան պատիվ տվեցին ամբողջ Հուդայի երկիրն ու Երուսաղեմի բնակիչները։ Նրա որդի Մանասեն թագավոր դարձավ նրա փոխարեն։
armenian-nea Եզեկիան գնաց իր նախնիների գիրկը, և նրան թաղեցին Դավթի հետնորդների գերեզմանների բարձր տեղում։ Ամբողջ Հուդան և Երուսաղեմի բնակիչները նրան փառք ու պատվի արժանացրին իր մահվան ժամանակ։ Նրա փոխարեն թագավորեց իր որդի Մանասեն։