2 Chronicles 31:19 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ նորանց քաղաքների արուարձանների արտերումն եղող Ահարօնի որդիք քահանաների համար ամեն մէկ քաղաքներում իրանց անուններովը յիշուած մարդիկ էին նշանակուած, որ բաժիններ տային քահանաների մէջ արուներին եւ Ղեւտացիների ազգահամարում գրուածներին։ |
| Armenian Eastern Bible 1994 | Ահարոնի քահանայ դարձած որդիներին օգնելու համար ամէն մի քաղաքում յականէ յանուանէ նշանակուեցին մարդիկ, որոնք բաժին |
| armenian-1853 | Եւ անոնց քաղաքներուն արուարձաններուն արտերուն մէջ եղող Ահարոնին որդիներուն, քահանաներուն համար՝ ամէն քաղաքի մէջ իրենց անուններովը յիշուած մարդիկ կային, որոնք քահանաներուն բոլոր արուներուն ու Ղեւտացիներու ազգահամարին մէջ բոլոր գրուածներուն բաժիններ կու տային։ |
| armenian-2018 | Իսկ Ահարոնի որդիների՝ քահանաների համար, որոնք բնակվում էին իրենց քաղաքների արվարձանների շրջակա գյուղերում, ամեն մի քաղաքում անվանապես մարդիկ էին նշանակված, որպեսզի բաժիններ տային արական սեռի քահանաներին և ղևտացիների ազգահամարում գրվածներին։ |
| armenian-nea | Քաղաքի շուրջը բնակվող Ահարոնի որդիների՝ քահանաների համար յուրաքանչյուր քաղաքում անվանապես մարդիկ նշանակվեցին, որպեսզի բաժին տան քահանաների բոլոր արուներին ու ղևտացիների ցուցակի մեջ արձանագրված բոլոր մարդկանց։ |