2 Chronicles 31:17 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ ազգահամարում գրուած քահանաներին իրանց ազգատոհմերի համեմատ եւ քսան տարեկանից եւ վեր եղող Ղեւտացիներին իրանց պահապանութիւնների եւ դասակարգութիւնների համեմատ. |
| Armenian Eastern Bible 1994 | Քահանաները հաշուառուած էին ըստ իրենց ազգատոհմերի, իսկ քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող ղեւտացիները |
| armenian-1853 | Նաեւ ազգահամարին մէջ գրուած քահանաներուն, իրենց ազգատոհմերուն համեմատ ու քսան տարեկանէն վեր եղող Ղեւտացիներուն, իրենց պարտականութիւններուն ու իրենց պաշտօններուն մէջ։ |
| armenian-2018 | Նաև ազգահամարում գրված քահանաներին՝ ըստ իրենց ազգատոհմերի և քսան տարեկան ու ավելի բարձր տարիք ունեցող ղևտացիներին՝ ըստ իրենց պաշտոնի և ըստ իրենց դասի։ |
| armenian-nea | Քահանաները հաշվառված էին ըստ իրենց ազգատոհմերի, իսկ քսան տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող ղևտացիները՝ ըստ իրենց դասերի և պաշտոնի։ |