2 Chronicles 31:1 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ երբոր այս ամենը վերջացաւ, դուրս եկան այնտեղ գտնուող բոլոր իսրայէլացիները դէպի Յուդայի քաղաքները, եւ կոտրատեցին արձանները, եւ Աստարովթները կտորեցին, եւ քանդեցին բարձրաւանդակները եւ սեղանները բոլոր Յուդայից, Բենիամինից, Եփրեմից ու Մանասէից մինչեւ որ վերջացրին։ Եւ Իսրայէլի բոլոր որդիքը ետ դառան ամեն մէկն իր կալուածքը իրանց քաղաքները։ |
| Armenian Eastern Bible 1994 | Երբ այս ամէնն աւարտուեց, ոտքի ելան Յուդայի երկրի քաղաքներում գտնուող բոլոր իսրայէլացիները, ամբողջ Հրէաստանում, |
| armenian-1853 | Երբ այս ամէնը լմնցաւ, հոն գտնուող բոլոր Իսրայելացիները Յուդայի քաղաքները գացին եւ բոլոր Յուդայի, Բենիամինի, Եփրեմի ու Մանասէի մէջ եղող արձանները կտոր կտոր ըրին, Աստարովթին կուռքերը կոտրտեցին եւ բարձր տեղերն ու սեղանները փլցուցին, այնպէս որ բան մը չթողուցին։ Ետքը Իսրայէլի որդիները իրենց քաղաքները դարձան։ Ամէն մարդ իր կալուածը։ |
| armenian-2018 | Երբ այս ամենն ավարտվեց, այնտեղ գտնվող բոլոր իսրայելացիները ելան գնացին դեպի Հուդայի քաղաքները և ամբողջ Հուդայում, Բենիամինում, Եփրեմում ու Մանասեում ամբողջովին փշրեցին արձանները, կտորեցին աստարովթները և քանդեցին Բարձր տեղերն ու զոհասեղանները։ Հետո Իսրայելի բոլոր որդիները վերադարձան իրենց քաղաքները՝ յուրաքանչյուրն իր կալվածքը։ |
| armenian-nea | Երբ այս ամենն ավարտվեց, ներկա գտնվող իսրայելացիները ոտքի ելան և ամբողջ Հուդայում, Բենիամինի, Եփրեմի ու Մանասեի երկրներում իսպառ փշրեցին պաշտամունքային սյուները և կործանեցին պաշտամունքի բարձունքներն ու բագինները։ Ապա բոլոր իսրայելացիներն իրենց քաղաքները վերադարձան՝ յուրաքանչյուրն իր կալվածքը։ |