2 Chronicles 29:10 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Հիմա իմ սրտինը սա է, որ ուխտ անենք Իսրայէլի Տէր Աստուծոյ հետ, որպէս զի նորա բարկութեան բորբոքումը ետ դառնայ մեզանից։
Armenian Eastern Bible 1994 Եկէ՛ք մենք սրտանց ուխտ դնենք Իսրայէլի Տէր Աստծու հետ, որ նա իր բարկութիւնը վերացնի մեզնից։
armenian-1853 Հիմա ես սրտանց կը փափաքիմ, որ Իսրայէլի Տէր Աստուծոյն հետ ուխտ ընեմ, որպէս զի իր սաստիկ բարկութիւնը իջնէ։
armenian-2018 Հիմա իմ սրտինն այն է, որ մենք ուխտ անենք Իսրայելի Տեր Աստծու հետ, որպեսզի նրա բորբոքված բարկությունը ետ գնա մեզանից։
armenian-nea Եկե՛ք այսուհետ սրտանց ուխտ դնենք Տիրոջ՝ Իսրայելի Աստծու հետ, որ նա իր բարկությունը վերացնի մեզնից։