2 Chronicles 28:9 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ այնտեղ Տիրոջ մէկ մարգարէն կար Ովդեդ անունով, որ դուրս եկաւ Սամարիա մտնող զօրքի առաջը եւ նորանց ասեց. Ահա ձեր հայրերի Տէր Աստուածը Յուդայի վերայ բարկանալով նորանց ձեր ձեռքը մատնեց, եւ դուք նորանց սպանեցիք մի բարկութիւնով, որ մինչեւ երկինքը հասաւ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Այնտեղ կար Տիրոջ մի մարգարէ, որի անունն էր Օդեդ։ Նա դիմաւորելով Սամարիա եկող զօրքը՝ ասաց նրանց. «Ահա ձեր հայրերի |
| armenian-1853 | Հոն Տէրոջը մարգարէներէն Ովդեդը Սամարիա գացող զօրքին դէմ ելաւ ու անոնց ըսաւ. «Ահա ձեր հայրերուն Տէր Աստուածը Յուդային վրայ բարկանալուն համար՝ զանոնք ձեր ձեռքը մատնեց ու մեռցուցիք զանոնք այնպիսի բարկութեամբ, որ մինչեւ երկինք հասաւ։ |
| armenian-2018 | Այնտեղ կար Տիրոջ մի մարգարե՝ Օդեդ անունով, որը, Սամարիա մտնող զորքի առաջ դուրս գալով, ասաց նրանց. «Ահա ձեր հայրերի Տեր Աստվածը, Հուդայի երկրի վրա բարկանալով, նրանց մատնեց ձեր ձեռքը, և դուք նրանց սպանեցիք այնպիսի բարկությամբ, որը մինչև երկինք հասավ։ |
| armenian-nea | Այնտեղ կար Տիրոջ մի մարգարե, որի անունն էր Օվդեդ։ Նա, ընդառաջ ելնելով Սամարիա եկող զորքին, ասաց նրանց. «Ահա Տիրոջ՝ ձեր հայրերի Աստծու բարկությունն իջավ Հուդայի վրա, և Աստված նրանց ձեր ձեռքը մատնեց. դուք նրանց կոտորեցիք այնպիսի կատաղությամբ, որը մինչև երկինք հասավ։ |