2 Chronicles 28:14 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Այն ժամանակ զինուորականները գերիներին եւ աւարը բաց թողեցին իշխանների եւ բոլոր ժողովքի առաջին։
Armenian Eastern Bible 1994 Պատերազմողները ազատ արձակեցին գերիներին եւ վերադարձրին աւարը իշխանների եւ բոլոր ժողովականների առջեւ։
armenian-1853 Այն ատեն պատերազմողները իշխաններուն ու բոլոր ժողովուրդին առջեւ թողուցին գերիներն ու աւարը։
armenian-2018 Այդ ժամանակ զինվորականները բաց թողեցին գերիներին և վերադարձրին ավարը իշխանների և հավաքված ամբողջ ժողովրդի առջև։
armenian-nea Պատերազմողները գերիներին և ավարը թողեցին իշխանների և բոլոր ժողովականների առջև։