2 Chronicles 26:21 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Ոզիա թագաւորը բորոտ էր մինչեւ իր մահուան օրը, եւ մի առանձին տան էր բնակվում բորոտուած. Որովհետեւ արգիլուած էր Տիրոջ տանիցը. Իսկ նորա որդին՝ Յովաթամը որ թագաւորի տան վերայ էր, դատում էր երկրի ժողովրդին։ |
| Armenian Eastern Bible 1994 | Օզիաս արքան բորոտ մնաց մինչեւ իր վախճանը։ Նա տան մէջ մեկուսացած էր նստում բորոտ վիճակում՝ արտաքսուած Տիրոջ տնից։ |
| armenian-1853 | Ոզիա թագաւորը մինչեւ իր մահուան օրը բորոտած էր ու զատ տան մը մէջ բորոտած կը նստէր, վասն զի Տէրոջը տունէն արտաքսուեցաւ։ Անոր որդին Յովաթամ, թագաւորին տանը վրայ ըլլալով, երկրին ժողովուրդը կը դատէր։ |
| armenian-2018 | Ոզիա թագավորը բորոտ մնաց մինչև իր մահվան օրը։ Նա իբրև բորոտ բնակվում էր առանձին մի տան մեջ, որովհետև արգելված էր Տիրոջ տուն մտնել։ Իսկ նրա որդի Հովաթամը, որ թագավորի տան գլխավորն էր դարձել, կառավարում էր երկրի ժողովրդին։ |
| armenian-nea | Ոզիաս արքան բորոտ մնաց մինչև իր մահվան օրը։ Նա, բորոտ լինելով, ապրում էր առանձին տան մեջ, որովհետև արտաքսված էր Տիրոջ տնից։ Նրա որդի Հովաթամը, ստանձնելով թագավորական տան վերակացությունը, ղեկավարում էր երկրի ժողովրդին։ |