2 Chronicles 26:20 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ ետ դառան դէպի նորան Ազարիա քահանայապետը, եւ ահա նա բորոտուած էր իր ճակատումը, եւ նորան շուտով այնտեղից դուրս հանեցին. Եւ հէնց ինքն էլ շտապում էր դուրս գալու, որովհետեւ Տէրը նորան զարկել էր։ |
| Armenian Eastern Bible 1994 | Առաջին քահանան եւ միւս քահանաները նրա կողմը դարձան եւ տեսան, որ նրա ճակատը բորոտութեամբ է պատած, ուստի նրան |
| armenian-1853 | Ազարիա քահանայապետն ու բոլոր քահանաները անոր նայեցան եւ ահա անոր ճակատին վրայ բորոտութիւն կար ու զանիկա շուտով անկէ հանեցին ու անիկա ալ ելլելու արտորաց, քանզի Տէրը զանիկա զարկեր էր։ |
| armenian-2018 | Ազարիա քահանայապետը և բոլոր քահանաները դարձան նրա կողմը, և ահա նրա ճակատը բորոտությամբ էր պատած, և նրան շուտով դուրս հանեցին այնտեղից։ Ինքն էլ հենց շտապում էր դուրս գալ, որովհետև Տերը հարվածել էր նրան։ |
| armenian-nea | Առաջին քահանան և մյուս քահանաները նրա կողմը դարձան և տեսան, որ նրա ճակատը բորոտությամբ է պատված, ուստի նրան անմիջապես դուրս հանեցին։ Ինքն էլ փութաց դուրս գալ, քանի որ Տերը պատժել էր նրան։ |