2 Chronicles 25:4 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Բայց նորանց որդիներին չսպանեց, որովհետեւ Մովսէսի գրքումը՝ օրէնքումը գրուած է, որ Տէրը պատուիրում է ասելով թէ Հայրերը որդիների պատճառով, եւ որդիքը հայրերի պատճառով չմեռցնուին, այլ ամեն մարդ իր յանցանքի համար մեռնի։ |
| Armenian Eastern Bible 1994 | Նա, սակայն, նրանց որդիներին չսպանեց, ինչպէս գրուած է Տիրոջ օրէնքների ուխտի մէջ, եւ ինչպէս պատուիրել է Տէրը՝ ասելով. |
| armenian-1853 | Բայց անոնց որդիները չմեռցուց, ինչպէս Մովսէսին օրինաց գրքին մէջ գրուած է։ Տէրը պատուիրեց՝ ըսելով. «Տղոց յանցանքին համար հայրերը չմեռցուին ու հայրերուն յանցանքին համար տղաքը չմեռցուին, հապա ամէն մարդ իր յանցանքին համար պիտի մեռցուի»։ |
| armenian-2018 | բայց նրանց որդիներին չսպանեց, որովհետև օրենքում՝ Մովսեսի գրքում, գրված է, որ Տերը պատվիրել է՝ ասելով. «Հայրերը որդիների պատճառով, և որդիները հայրերի պատճառով չպետք է մեռնեն, այլ ամեն մարդ իր հանցանքի համար պետք է մեռնի»։ |
| armenian-nea | Բայց նրանց որդիներին չսպանեց, ինչպես գրված է Տիրոջ օրենքների ուխտի մեջ, և ինչպես պատվիրել է Տերը՝ ասելով. «Հայրերը չպետք է մեռնեն որդիների փոխարեն, և որդիները չպետք է մեռնեն հայրերի փոխարեն, այլ ամեն ոք պետք է իր մեղքերի համար մեռնի»։ |