2 Chronicles 24:6 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ թագաւորը կանչեց Յովիադա իշխանին եւ ասեց նորան. Ի՞նչու համար չես պահանջում Ղեւտացինրից, որ բերեն Յուդայից եւ Երուսաղէմից Տիրոջ ծառայ Մովսէսի եւ Իսրայէլի ժողովքի դրած տուրքը վկայութեան խորանի համար։ |
| Armenian Eastern Bible 1994 | Յովաս արքան կանչեց Յովիդայէ իշխանին եւ ասաց նրան. «Ինչո՞ւ դու չես հետեւել, որ ղեւտացիները Յուդայի երկրից ու |
| armenian-1853 | Ուստի թագաւորը Յովիադա իշխանը կանչեց ու անոր ըսաւ. «Տէրոջը ծառային, Մովսէսին ու Իսրայէլի ժողովուրդին վկայութեան խորանին համար պատուիրուած տուրքը ինչո՞ւ համար Ղեւտացիներէն չպահանջեցիր, որ Յուդայէն ու Երուսաղէմէն բերեն։ |
| armenian-2018 | Թագավորը կանչեց Հովիադա քահանայապետին և ասաց նրան. «Ինչո՞ւ ղևտացիներից չես պահանջում, որ Հուդայից ու Երուսաղեմից բերեն Տիրոջ ծառա Մովսեսի և Իսրայելի ժողովականների դրած տուրքը վկայության խորանի համար, |
| armenian-nea | Հովաս արքան կանչեց Հովիդայե իշխանին և ասաց նրան. «Ինչո՞ւ դու չես հետևել, որ ղևտացիները Հուդայից ու Երուսաղեմից բերեն այն, ինչ սահմանվել էր Աստծու մարդու՝ Մովսեսի կողմից, երբ իսրայելացիներին հավաքել էր Վկայության խորանի մոտ։ |