2 Chronicles 24:13 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ գործաւորները գործում էին, եւ նորոգութեան գործը կատարուեցաւ նորանց ձեռովը. Եւ Աստուծոյ տունը վերականգնեցին իր չափովը եւ նորան պնդացրին։
Armenian Eastern Bible 1994 եւ գործը նրանց շնորհիւ յաջողութեամբ առաջ էր ընթանում։ Նրանք Տիրոջ տունը իր նախկին հիմնաձեւին բերեցին եւ ամրացրին
armenian-1853 Բանուորները կ’աշխատէին ու նորոգութեան գործը անոնց ձեռքով կը կատարուէր։ Այսպէս Աստուծոյ տունը իր ձեւին բերելով՝ զանիկա ամրացուցին։
armenian-2018 Գործավորներն աշխատում էին, և նորոգության գործը կատարվեց նրանց ձեռքով. Աստծու տունը վերականգնեցին իր նախկին չափով և ամրացրին այն։
armenian-nea և գործը նրանց շնորհիվ հաջողությամբ առաջ էր ընթանում։ Նրանք Տիրոջ տունը իր նախկին տեսքին բերեցին և ամրացրին այն։