2 Chronicles 23:13 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ մտիկ տուաւ, եւ ահա թագաւորը կանգնած էր իր սիւնի մօտ մուտքի կշտին, եւ զօրապետներն ու փողերը՝ թագաւորի մօտ. Եւ երկրի բոլոր ժողովուրդն ուրախանում եւ փողերը հնչեցնում էին, եւ երգիչները եւ երաժիշտները նուագարաններով օրհներգում, այն ժամանակ Գոթողիան պատառեց իր հանդերձները եւ ասեց. Դաւաճանութի՜ւն, դաւաճանութի՜ւն։
Armenian Eastern Bible 1994 ու տեսաւ, որ թագաւորը իր տեղում է, իսկ զօրապետները, փողհարները եւ իշխանները կանգնած են արքայի շուրջը, ճանապարհի
armenian-1853 Ու տեսաւ որ ահա թագաւորը իր սիւնին քով սրահին մուտքը կեցեր էր եւ զօրապետներն ու փողերը թագաւորին քով էին ու երկրին բոլոր ժողովուրդը ուրախանալով՝ փողեր կը հնչեցնէին ու երգողները նուագարաններով ու երաժշտապետները օրհնութիւններ կ’երգէին. այն ատեն Գոթողիան իր հանդերձները պատռեց ու ըսաւ. «Դաւաճանութի՜ւն է, դաւաճանութի՜ւն»։
armenian-2018 Նա նայեց և տեսավ, որ թագավորը կանգնած է իր սյան մոտ՝ մուտքի կողքին, իսկ զորապետներն ու փողհարները՝ թագավորի մոտ. երկրի ամբողջ ժողովուրդը ուրախանում էր. փողեր էին հնչեցնում, և երգիչներն ու երաժիշտները օրհներգում էին նվագարաններով։ Այն ժամանակ Գոթողիան պատռեց իր զգեստները և ասաց. «Դավաճանությու՜ն, դավաճանությու՜ն»։
armenian-nea ու տեսավ, որ թագավորն իր տեղում է, իսկ զորապետները, փողհարները և իշխանները կանգնած են արքայի շուրջը՝ ճանապարհի մուտքի մոտ։ Ամբողջ ժողովուրդը ցնծում էր, փողեր էր հնչեցնում, նվագարաններով երգեր էր երգում և օրհներգում։ Գոթողիան զգեստները պատառոտեց ու գոչեց՝ ասելով. «Դուք դավադրությամբ խարդախ խաղ խաղացիք»։