2 Chronicles 22:11 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Բայց թագաւորի աղջիկը Յօսաբէէն առաւ Ոքոզիայի որդի Յովասին եւ նորան գողացաւ թագաւորի սպանուած որդկանց միջիցը, եւ նորան դրաւ նորա դայեակի հետ անկողինների սենեակումը, եւ այսպէս Յովրամ թագաւորի աղջիկ Յօսաբէէն՝ Յովիադա քահանայի կինը՝ որովհետեւ Ոքոզիայի քոյրն էր, նորան թաքցրեց Գոթողիայի երեսիցը, որ նորան չսպանեց։ |
| Armenian Eastern Bible 1994 | Արքայադուստր Յոսաբեթը, սակայն, գողացաւ Օքոզիասի որդի Յովասին արքայի կոտորուող որդիների միջից եւ նրան ու նրա |
| armenian-1853 | Բայց թագաւորին աղջիկը Յօսաբէէ Ոքոզիային որդին Յովասը առաւ ու թագաւորին սպաննուած որդիներուն մէջէն փախցուց զանիկա եւ անոր դայեակին հետ անկողիններու սենեակին մէջ դրաւ զանիկա ու այսպէս Յովրամ թագաւորին աղջիկը, Յովիադա քահանային կինը Յօսաբէէն, Ոքոզիային քոյրը ըլլալով՝ Գոթողիան պահեց, որ զանիկա չմեռցնէ։ |
| armenian-2018 | Սակայն թագավորի դուստր Հոսաբեեն թագավորի որդիների սպանվելու ժամանակ նրանց միջից գողացավ տարավ Օքոզիայի որդի Հովասին և նրան իր դայակի հետ դրեց անկողինների սենյակում։ Եվ այսպես Հովրամ թագավորի դուստր Հոսաբեեն՝ Հովիադա քահանայի կինը, որովհետև նա Օքոզիայի քույրն էր, թաքցրեց նրան Գոթողիայից, նա էլ չսպանեց նրան։ |
| armenian-nea | Սակայն արքայադուստր Հովսաբեթը արքայի կոտորվող որդիների միջից գողացավ Օքոզիայի որդի Հովասին և նրան ու նրա դայակին տեղավորեց անկողինների սենյակում։ Հովսաբեթը, որը Հովրամ արքայի դուստրն էր, Օքոզիայի քույրը և Հովիդայե քահանայի կինը, նրան թաքցրեց Գոթողիայից, որը չկարողացավ սպանել նրան։ |