2 Chronicles 19:10 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ ամեն մի դատ, որ գայ ձեզ մօտ ձեր եղբայրներիցը որ բնակվում են իրանց քաղաքներումը՝ թէ արիւնների համար թէ օրէնքի, թէ պատուիրանքի, թէ կանոնների եւ թէ իրաւունքների համար լինի, նորանց լուսաւորեցէք որ Տիրոջ դէմ յանցանք չգործեն, եւ որ բարկութիւն չգայ ձեզ վերայ եւ ձեր եղբայրների վերայ. Այսպէս արէք, եւ յանցաւոր չէք լինիլ։ |
| Armenian Eastern Bible 1994 | եթէ իրենց քաղաքներում բնակուող ձեր եղբայրներից որեւէ մէկը արեան դիմաց արեան, օրէնքին ու պատուիրանին, իրաւունքներին |
| armenian-1853 | Երբ քաղաքներուն մէջ բնակող ձեր եղբայրներէն դատ մը գայ ձեր առջեւ՝ թէ՛ արիւնահեղութեան, թէ՛ օրէնքի ու պատուիրանքի եւ թէ՛ կանոններու եւ օրէնքներու, անոնց խրատ տուէք, որ Տէրոջը դէմ յանցանք չգործեն. որպէս զի ձեր վրայ ու ձեր եղբայրներուն վրայ բարկութիւն չգայ։ Այսպէս ըրէք, որպէս զի յանցաւոր չըլլաք։ |
| armenian-2018 | Ամեն մի դատ, որ գա ձեզ մոտ ձեր եղբայրներից, որոնք բնակվում են իրենց քաղաքներում, թե՛ արյունահեղության, թե՛ օրենքի, թե՛ պատվիրանի, թե՛ կանոնների և թե՛ իրավունքի համար լինի, զգուշացրե՛ք նրանց, որ Տիրոջ դեմ հանցանք չգործեն, որպեսզի նրա բարկությունը չիջնի ձեզ վրա և ձեր եղբայրների վրա։ Այսպե՛ս արեք և հանցավոր չեք լինի։ |
| armenian-nea | եթե իրենց քաղաքներում բնակվող ձեր եղբայրներից որևէ մեկը արյան դիմաց արյան, օրենքին ու պատվիրանին, իրավունքներին ու դատաստաններին վերաբերող գործով դիմի ձեզ, ապա բացատրե՛ք նրանց, որ չմեղանչեն Աստծու դեմ, և ո՛չ ձեր, ո՛չ էլ ձեր եղբայրների վրա բարկություն չիջնի։ Այսպես արե՛ք և չեք մեղանչի։ |