2 Chronicles 18:3 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Իսրայէլի Աքաաբ թագաւորն ասեց Յուդայի թագաւոր Յովսափատին. Ինձ հետ կգնա՞ս Ռամովթ-գաղաադ. եւ նա նորան ասեց. Ինչպէս դու՝ այնպէս էլ ես, եւ ինչպէս քո ժողովուրդը՝ այնպէս էլ իմ ժողովուրդը. եւ քեզ հետ կգնամ պատերազմի։
Armenian Eastern Bible 1994 Իսրայէլի արքայ Աքաաբն ասաց Յուդայի երկրի արքայ Յոսափատին. «Ինձ հետ Գաղաադի Ռամոթ քաղաքի դէմ կը յարձակուե՞ս»։ Սա
armenian-1853 Իսրայէլի Աքաաբ թագաւորը Յուդայի Յովսափատ թագաւորին ըսաւ. «Ինծի հետ Ռամովթ-Գաղաադ կ’երթա՞ս»։ Յովսափատ ըսաւ. «Ես քեզի պէս եմ ու իմ ժողովուրդս քու ժողովուդիդ պէս է։ Քեզի հետ պատերազմի երթանք »։
armenian-2018 Իսրայելի Աքաաբ թագավորն ասաց Հուդայի թագավոր Հոսափատին. «Ինձ հետ կգնա՞ս Ռամոթ-Գաղաադ»։ Նա ասաց նրան. «Ինչպես դու, այնպես էլ ես, և ինչպես քո ժողովուրդը, այնպես էլ իմ ժողովուրդը. քեզ հետ կգնանք պատերազմի»։
armenian-nea Իսրայելի արքա Աքաաբն ասաց Հուդայի արքա Հովսափատին. «Ինձ հետ Գաղաադի Ռամովթ քաղաքի վրա կհարձակվե՞ս»։ Նա ասաց. «Ես ու դու նույնն ենք. և ինչպես քո զորքն է, այդպես էլ իմ զորքը կլինի քեզ հետ պատերազմում»։