2 Chronicles 18:27 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Միքիան ասեց. Եթէ դու խաղաղութեամբ ետ դարձար եկար, Տէրն ինձանով չէ խօսել, նաեւ ասեց. լսեցէք, ով ամեն ժողովուրդներ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Միքիասն ասաց. «Եթէ իրօք խաղաղութեամբ վերադառնաս, ուրեմն Տէրը ինձ հետ չի խօսել։ Ո՜վ ժողովուրդ, բոլորդ լսեցէ՛ք»։ |
| armenian-1853 | Միքիան ըսաւ. «Եթէ երբեք խաղաղութեամբ դառնաս, Տէրը ինծմով խօսած չըլլայ» ու ըսաւ. «Ո՛վ ժողովուրդներ, ամէնքդ ալ լսեցէ՛ք»։ |
| armenian-2018 | Միքիան ասաց. «Եթե դու խաղաղությամբ վերադարձար ու եկար, ուրեմն Տերն իմ միջոցով չի խոսել»։ Հետո ասաց. «Ո՛վ ժողովուրդ, բոլորդ լսեցե՛ք»։ |
| armenian-nea | Միքիան ասաց. «Եթե իրոք խաղաղությամբ վերադառնաս, ուրեմն Տերը ինձ հետ չի խոսել։ Ո՜վ ժողովուրդ, բոլորդ լսե՛ք»։ |