2 Chronicles 16:8 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Մի՞թէ Եթովպացիք եւ Լիբէացիք խիստ շատ կառքերով եւ ձիաւորներով բազմաթիւ զօրք չէին. Բայց որովհետեւ դու Տիրոջն ապաւինեցիր, նորանց քո ձեռքը մատնեց։
Armenian Eastern Bible 1994 Մի՞թէ եթովպացիներն ու լիբիացիները մեծաթիւ զօրք չունէին եւ համարձակութեամբ չյարձակուեցին չափազանց շատ հեծեալներով։
armenian-1853 Միթէ Եթովպիացիներն ու Լիբէացիները խիստ շատ կառքերով ու ձիաւորներով բազմաթիւ զօրք չէի՞ն. բայց որովհետեւ դուն Տէրոջը ապաւինեցար՝ զանոնք քու ձեռքդ մատնեց.
armenian-2018 Մի՞թե եթովպացիներն ու լիբեացիները մեծաթիվ զորք չունեին չափազանց շատ մարտակառքերով և ձիավորներով. բայց քանի որ դու Տիրոջն էիր ապավինել, նա նրանց քո ձեռքը մատնեց,
armenian-nea Մի՞թե եթովպացիներն ու լիբիացիները մեծաթիվ զորք չունեին և համարձակությամբ չհարձակվեցին չափազանց շատ հեծյալներով։ Եվ որովհետև դու ապավինել էիր Տիրոջը, Տերը նրանց քո ձեռքը մատնեց,