2 Chronicles 12:13 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Ռոբովամ թագաւորը զօրացաւ Երուսաղէմում եւ թագաւորութիւն էր անում. Արդէն քառասունեւմէկ տարեկան էր Ռոբովամը երբոր թագաւոր եղաւ, եւ տասնեւեօթը տարի թագաւորութիւն արաւ Երուսաղէմում, այսինքն այն քաղաքում որ Տէրը ընտրեց նորան Իսրայէլի բոլոր ցեղերիցը իր անունը այնտեղ դնելու համար։ Եւ նորա մօր անունն էր Նաամա՝ Ամմոնացի։ |
| Armenian Eastern Bible 1994 | Ռոբովամը հզօրացաւ Երուսաղէմում ու թագաւորեց։ Ռոբովամը քառասունմէկ տարեկան էր, երբ գահ բարձրացաւ։ Նա տասնեօթը տարի |
| armenian-1853 | Ռոբովամ թագաւորը Երուսաղէմի մէջ զօրացաւ ու թագաւորութիւն ըրաւ ու երբ Ռոբովամ թագաւորեց՝ քառասունըմէկ տարեկան էր։ Տասնըեօթը տարի թագաւորութիւն ըրաւ Երուսաղէմի մէջ, այսինքն այն քաղաքին մէջ՝ որ Տէրը Իսրայէլի բոլոր ցեղերէն ընտրեց՝ իր անունը հոն դնելու համար ու անոր մայրը Ամմոնացի էր Նաամա անունով։ |
| armenian-2018 | Ռոբովամ թագավորը հզորացավ Երուսաղեմում և այնտեղ թագավորում էր։ Երբ Ռոբովամը թագավոր դարձավ, արդեն քառասունմեկ տարեկան էր. նա տասնյոթ տարի թագավորեց Երուսաղեմում՝ այն քաղաքում, որ Տերն ընտրել էր Երուսաղեմի բոլոր ցեղերից՝ իր անունն այնտեղ դնելու համար։ Ռոբովամի մոր անունն էր Նաամա՝ Ամմոնացի։ |
| armenian-nea | Ռոբովամը հզորացավ Երուսաղեմում ու թագավորեց։ Ռոբովամը քառասունմեկ տարեկան էր, երբ գահ բարձրացավ։ Նա տասնյոթ տարի թագավորեց Երուսաղեմում՝ այն քաղաքում, որ Տերն ընտրել էր Իսրայելի բոլոր ցեղերից, որպեսզի իր անունը դնի դրա վրա։ Ռոբովամի ամովնացի մոր անունը Նոոմա էր։ |