2 Chronicles 11:4 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Այսպէս է ասում Տէրը. Վեր մի գնաք, եւ պատերազմ մի անէք ձեր եղբայրների հետ, ետ դարձէք ամեն մարդ իր տունը. Որովհետեւ ինձանից է եղած այս բանը։ Եւ նորանք լսեցին Տիրոջ խօսքին եւ ետ քաշուեցան Յերոբովամի վերայ գնալուց։ |
| Armenian Eastern Bible 1994 | մի՛ ելնէք ու մի՛ պատերազմէք ձեր եղբայրների դէմ, ամէն ոք թող վերադառնայ իր տունը, որովհետեւ այս բանը ինձնից եղաւ»։ |
| armenian-1853 | Տէրը այսպէս կ’ըսէ. ‘Մի՛ ելլէք ու ձեր եղբայրներուն հետ մի՛ պատերազմիք։ Ամէն մարդ թող իր տունը դառնայ, վասն զի այս բանը ինծմէ եղաւ’»։ Տէրոջը խօսքին մտիկ ըրին ու Յերոբովամին վրայ երթալէն ետ կեցան։ |
| armenian-2018 | "Վեր մի՛ ելեք և մի՛ պատերազմեք ձեր եղբայրների դեմ. ամեն մարդ թող վերադառնա իր տունը, որովհետև ինձնի՛ց եղավ այս բանը"”»։ Նրանք լսեցին Տիրոջ խոսքը և հրաժարվեցին Հերոբովամի վրա գնալուց։ |
| armenian-nea | “Այսպես է ասում Տերը. “Մի՛ ելեք ու մի՛ պատերազմեք ձեր եղբայրների դեմ, ամեն ոք թող վերադառնա իր տունը, որովհետև այս բանն ինձնից եղավ”»։ Նրանք լսեցին Տիրոջ խոսքը և հրաժարվեցին Հերոբովամի վրա արշավելուց։ |