2 Chronicles 10:18 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Ռոբովամ թագաւորը հարկերի տեսուչ Ադորամին ուղարկեց, բայց բոլոր Իսրայէլը նորան քարկոծեցին քարերով, եւ նա մեռաւ. Եւ Ռոբովամ թագաւորը շտապեց, որ կառքը հեծնէ ու փախչէ Երուսաղէմ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Ռոբովամ արքան հարկերի վերակացու Ադոնիրամին ուղարկեց իսրայէլացիների մօտ, բայց սրանք նրան քարկոծեցին, ու նա մեռաւ։ |
| armenian-1853 | Ռոբովամ թագաւորը, երբ հարկերուն վրայ եղող Ադորամը ղրկեց, Իսրայէլին որդիները զանիկա քարկոծեցին ու մեռցուցին։ Ռոբովամ թագաւորը արտորալով կառքը հեծաւ, որպէս զի Երուսաղէմ փախչի։ |
| armenian-2018 | Ռոբովամ թագավորը պարտադիր աշխատանքի տեսուչ Ադորամին ուղարկեց, բայց Իսրայելի որդիները քարկոծեցին նրան, և նա մեռավ։ Ռոբովամ թագավորը շտապեց, որ իր կառքը բարձրանա ու փախչի Երուսաղեմ։ |
| armenian-nea | Ռոբովամ արքան հարկերի վերակացու Ադոնիրամին ուղարկեց իսրայելացիների մոտ, բայց իսրայելացիները քարկոծեցին նրան, ու նա մեռավ։ Ռոբովամ արքան հազիվ կարողացավ իր մարտակառքը բարձրանալ ու փախչել Երուսաղեմ։ |