2 Chronicles 10:16 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ երբոր բոլոր Իսրայէլը տեսաւ որ թագաւորը չլսեց նորանց, այն ժամանակ ժողովուրդը պատասխանեց թագաւորին ասելով. Մենք ի՞նչ բաժին ունինք Դաւիթի մօտ, եւ մենք Յեսսէի որդիի մօտ ժառանգութիւն չունինք. Ամեն մարդ իր վրանը թող գնայ, ով իսրայէլացիք. Հիմա դու քո տունը հոգա, ով Դաւիթ. Եւ բոլոր Իսրայէլը գնաց իր վրանները։
Armenian Eastern Bible 1994 Ժողովուրդը պատասխանեց արքային՝ ասելով. «Ի՞նչ գործ ունենք Դաւթի հետ, կամ կիսելու ի՞նչ ժառանգութիւն՝ Յեսսէի որդու
armenian-1853 Երբ բոլոր Իսրայէլ տեսաւ որ թագաւորը իրենց մտիկ չըրաւ, ժողովուրդն ալ թագաւորին պատասխան տուին ու ըսին. «Մենք Դաւիթին քով ի՞նչ բաժին ունինք ու Յեսսէին որդիին քով ժառանգութիւն չունինք։ Ո՛վ Իսրայէլ, թող ամէն մարդ իր վրանը դառնայ ։ Ո՛վ Դաւիթ, հիմա դուն քու տունդ հոգայ»։ Բոլոր Իսրայէլ իրենց վրանները գացին։
armenian-2018 Երբ ամբողջ Իսրայելը տեսավ, որ թագավորը չլսեց իրեն, այն ժամանակ ժողովուրդը պատասխանեց թագավորին՝ ասելով. «Մենք ի՞նչ բաժին ունենք Դավթի հետ, մենք Հեսսեի որդու հետ ժառանգություն չունենք։ Ամեն մարդ թող գնա իր տունը, ո՛վ իսրայելացիներ։ Հիմա դու քո տան մասի՛ն հոգա, ո՛վ Դավիթ»։ Եվ բոլոր իսրայելացիները գնացին իրենց տները։
armenian-nea Երբ ամբողջ Իսրայելը տեսավ, որ արքան չլսեց իրենց, ժողովուրդը պատասխանեց արքային՝ ասելով. «Ի՞նչ բաժին ունենք Դավթի հետ, ի՞նչ ժառանգություն՝ Հեսսեի որդու հետ։ Գնա՛ քո վրանները, ո՜վ Իսրայել, իսկ դու քո տա՛ն մասին հոգա, ո՛վ Դավիթ»։ Եվ բոլոր իսրայելացիները գնացին իրենց բնակավայրերը։