1 Thessalonians 5:15 — Compare Translations

8 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Զգոյշ կացէք՝ մի գուցէ մէկը չարի տեղ չար հատուցանէ, այլ ամեն ժամանակ բարիին հետեւեցէք իրար հետ եւ ամենի հետ։
Armenian Eastern Bible 1994 Զգո՛յշ եղէք, չլինի թէ մէկը չարին չարով հատուցի. միշտ միմեանց հանդէպ եւ բոլորի հանդէպ բարին գործելու հետամո՛ւտ եղէք:
Armenian Western NT 1994? Զգուշացէ՛ք, ո՛չ մէկը չարիքի փոխարէն չարիք հատուցանէ ոեւէ մէկուն. հապա՝ ամէն ատեն հետամո՛ւտ եղէք բարիին, թէ՛ ձեր միջեւ, թէ՛ բոլորին հանդէպ:
armenian-1853 Զգուշացէ՛ք, չըլլայ որ մէկը չարութեան փոխարէն չարութիւն հատուցանէ մէկուն. հապա ամէն ատեն բարիք ընելու ետեւէ եղէք թէ՛ իրարու եւ թէ՛ ամենուն։
armenian-2017 Զգուշացէ՛ք, չըլլայ որ մէկը չարութեան փոխարէն չարութիւն հատուցանէ մէկուն. հապա ամէն ատեն բարիք ընելու ետեւէ եղէք թէ՛ իրարու եւ թէ՛ ամենուն։
armenian-2018 Զգո՛ւյշ եղեք. միգուցե մեկը չարի փոխարեն չարը հատուցի. այլ իրար հետ ու բոլորի հանդեպ ամեն ժամ բարի՛ն գործեք։
armenian-2019 Նայեցէք որ ոեւէ մէկը չարիք ընողին չարիք չհատուցանէ. այլ ջանացէք միշտ բարիք ընել՝ ըլլա՛յ իրարու, ըլլա՛յ բոլորին։
armenian-nea Զգո՛ւյշ եղեք, չլինի թե մեկը չարին չարով հատուցի, այլ միշտ ջանացե՛ք բարին գործել թե՛ միմյանց և թե՛ բոլորի հանդեպ։