1 Samuel 9:16 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Ասելով թէ էգուց այս ժամանակ բենիամինի երկրիցը քեզ մօտ մէկ մարդ եմ ուղարկելու, եւ դու նորան իշխան օծես իմ ժողովուրդ Իսրայէլի վերայ, որ իմ ժողովրդին Փղշտացիների ձեռքիցն ազատէ. Որովհետեւ ժողովրդին նայեցայ, նորա համար որ նորա աղաղակն ինձ հասաւ։
Armenian Eastern Bible 1994 Նա իմ ժողովրդին պիտի փրկի այլազգիների ձեռքից, քանզի ականատես եղայ ժողովրդիս տառապանքներին, եւ նրա աղաղակը ինձ
armenian-1853 «Վաղը այս ատեն Բենիամինին երկրէն քեզի մարդ մը պիտի ղրկեմ, զանիկա իմ ժողովուրդիս Իսրայէլի վրայ իշխան օծէ՛, որպէս զի անիկա իմ ժողովուրդս Փղշտացիներուն ձեռքէն ազատէ, քանզի ժողովուրդիս նեղութեանը նայեցայ, որովհետեւ անոր աղաղակը ինծի հասաւ»։
armenian-2018 և ասել. «Վաղն այս նույն ժամին Բենիամինի երկրից քեզ մոտ մի մարդ եմ ուղարկելու, որ դու նրան իշխան օծես Իսրայելի իմ ժողովրդի վրա, որպեսզի նա իմ ժողովրդին ազատի փղշտացիների ձեռքից, որովհետև ես նայեցի ժողովրդին նրա համար, որ աղաղակը հասավ ինձ»։
armenian-nea «Վաղն այսինչ ժամին Բենիամինի երկրից մի մարդ պիտի ուղարկեմ քեզ մոտ, որ նրան Իսրայելի իմ ժողովրդի վրա իշխան օծես։ Նա իմ ժողովրդին պիտի փրկի այլազգիների ձեռքից, քանի որ տեսա ժողովրդիս տառապանքը, և նրա աղաղակն ինձ հասավ»։