1 Samuel 7:6 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Մասփայ ժողովուեցան, եւ ջուր քաշեցին եւ Տիրոջ առաջը թափեցին, եւ այն օրը ծոմ բռնեցին, եւ այնտեղ ասեցին. Տիրոջ դէմ մեղք գործեցինք։ Եւ Սամուէլը Մասփայումը Իսրայէլի որդկանց դատաւորութիւն արաւ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Հաւաքուեցին Մասեփաթում, ջուր հանեցին ու թափեցին գետին, Տիրոջ առջեւ, այդ օրը ծոմ պահեցին եւ ասացին. «Մեղանչել ենք |
| armenian-1853 | Բոլորը Մասփայի մէջ հաւաքուեցան ու ջուր քաշեցին եւ Տէրոջը առջեւ թափեցին։ Այն օրը ծոմ բռնեցին եւ ըսին. «Տէրոջը դէմ մեղք գործեցինք»։ Սամուէլ Մասփայի մէջ Իսրայէլի որդիներուն դատաւորութիւն կ’ընէր։ |
| armenian-2018 | Եվ նրանք հավաքվեցին Մասփայում և ջուր հանեցին ու թափեցին Տիրոջ առաջ, ծոմ պահեցին այդ օրը և այդտեղ ասացին. «Մեղք գործեցինք Տիրոջ դեմ»։ Եվ Մասփայում Սամուելը Իսրայելի որդիների առաջնորդ եղավ։ |
| armenian-nea | Եվ հավաքվեցին Մասեփայում, ջուր հանեցին ու թափեցին Տիրոջ առջև՝ գետնին, այդ օրը ծոմ պահեցին և ասացին. «Մեղանչել ենք Տիրոջ առաջ»։ Եվ Սամուելը Մասեփայում դատեց Իսրայելի որդիների տարաձայնությունները։ |