1 Samuel 7:14 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ նորանք Իսրայէլին ետ դարձրին այն քաղաքները, որ Փղշտացիները առել էին Ակկարոնից մինչեւ Գէթ. Եւ Իսրայէլը նորանց սահմանները ազատեց Փղշտացիների ձեռքիցը, եւ Իսրայէլի ու Ամօրհացիների մէջտեղը խաղաղութիւն էր։
Armenian Eastern Bible 1994 Այն քաղաքները, որ այլազգիները գրաւել էին իսրայէլացիներից, Ասկաղոնից մինչեւ Գէթ, վերադարձրին ու յանձնեցին Իսրայէլին,
armenian-1853 Փղշտացիները Իսրայէլէն որչափ քաղաքներ որ առեր էին, Ակկարոնէն մինչեւ Գէթ, բոլորն ալ Իսրայէլին վերադարձուեցան ու Իսրայէլ անոնց սահմանները Փղշտացիներու ձեռքէն ազատեց եւ Իսրայէլի ու Ամօրհացիներուն մէջտեղ խաղաղութիւն եղաւ։
armenian-2018 Եվ այն քաղաքները, որ փղշտացիները վերցրել էին Ակկարոնից մինչև Գեթ, նրանք վերադարձրին Իսրայելին, և Իսրայելը նրանց սահմաններն ազատեց փղշտացիների ձեռքից, և խաղաղություն էր տիրում Իսրայելի ու ամորհացիների միջև։
armenian-nea Այն քաղաքները, որ այլազգիները գրավել էին Իսրայելի որդիներից, Ասկաղոնից մինչև Գեթ, վերադարձրին ու տվեցին Իսրայելին, և Իսրայելի սահմաններն ազատվեցին այլազգիների ձեռքից։ Իսրայելի ու ամորհացիների միջև խաղաղություն տիրեց։