1 Samuel 7:11 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Իսրայէլի մարդիկը Մասփայից դուրս եկան եւ Փղշտացիներին հալածեցին, եւ մինչեւ բեթքովրի տակ նորանց ջարդեցին։
Armenian Eastern Bible 1994 Իսրայէլացիները Մասեփաթից ելան, հարուածեցին այլազգիներին ու կոտորեցին նրանց մինչեւ Բեթքորի սահմանները։
armenian-1853 Իսրայէլի մարդիկը Մասփայէն ելլելով Փղշտացիները հալածեցին ու մինչեւ Բեթքովրի տակ զանոնք կոտորեցին։
armenian-2018 Եվ Իսրայելի մարդիկ դուրս եկան Մասփայից և հալածեցին փղշտացիներին ու նրանց ջարդեցին մինչև Բեթքովրի տակ։
armenian-nea Իսրայելի որդիները Մասեփայից ելան, հալածեցին այլազգիներին ու հարվածեցին նրանց մինչև Բեթքովրի ներքևը։