1 Samuel 6:18 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ ոսկի մուկերը Փղշտացիների հինգ նախարարութիւնների բոլոր քաղաքների թիւովն էին, պարսպաւոր քաղաքից մինչեւ անպարիսպ գիւղը, եւ մինչեւ այն մեծ քարը՝ որի վերայ Տիրոջ տապանակը դրուեցաւ, որ կայ մինչեւ այս օր Բեթսամիւսացի Յեսուի արտումը։ |
| Armenian Eastern Bible 1994 | իսկ ոսկէ մկները այլազգիների հինգ իշխաններին պատկանող բոլոր քաղաքների թուի համեմատ էին, որոնք պարսպապատ քաղաքներից |
| armenian-1853 | Ոսկի մուկերը Փղշտացիներու հինգ նախարարութիւններուն բոլոր քաղաքներուն թիւովն էին՝ պարսպապատ քաղաքէն մինչեւ անպարիսպ գիւղը ու մինչեւ այն մեծ քարը, որուն վրայ Տէրոջը տապանակը դրուեցաւ։ Մինչեւ այսօր այն քարը Բեթսամիւսացի Յեսուին արտին մէջ կը կենայ ։ |
| armenian-2018 | Եվ ոսկե մկները փղշտացիների հինգ նախարարությունների բոլոր քաղաքների թվով էին, պարսպապատ քաղաքից մինչև անպարիսպ գյուղը, մինչև այն մեծ քարը, որի վրա դրվեց Տիրոջ տապանակը, և որը մինչև այսօր կա բեթսամյուսացի Հեսուի արտում։ |
| armenian-nea | ոսկե մկները համապատասխանում էին այլազգիների հինգ նախարարների քաղաքների թվին, պարսպապատ քաղաքներից մինչև փերեզացիների ավանները, և մինչև այն քարը, որի վրա դրեցին Տիրոջ Ուխտի տապանակը, որը մինչև այսօր էլ կա բեթսամյուսացի Ովսիեի հանդում։ |