1 Samuel 5:11 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ մարդ ուղարկեցին՝ Փղշտացիների բոլոր նախարարներին ժողովեցին, եւ ասեցին. Իսրայէլի Աստուծոյ տապանակը ուղարկեցէք եւ իր տեղը ետ դառնայ, որ մեզ եւ մեր ժողովրդին չմեռցնէ. Որովհետեւ բոլոր քաղաքի մէջ մահառիթ սոսկում կար, Աստուծոյ ձեռքը շատ ծանրացել էր այնտեղ։
Armenian Eastern Bible 1994 Մարդ ուղարկեցին, հաւաքեցին այլազգիների բոլոր իշխաններին ու ասացին. «Իսրայէլի Աստծու տապանակը յե՛տ ուղարկեցէք, թող
armenian-1853 Ուստի մարդ ղրկելով՝ Փղշտացիներուն բոլոր նախարարները հաւաքեցին ու ըսին. «Իսրայէլի Աստուծոյն տապանակը թող տուէք որ երթայ եւ իր տեղը դառնայ, որպէս զի մեզ ու մեր ժողովուրդը չմեռցնէ», քանզի բոլոր քաղաքին մէջ մահառիթ սոսկում մը կար ու Աստուծոյ ձեռքը խիստ ծանրացեր էր։
armenian-2018 Մարդ ուղարկեցին, ժողովեցին փղշտացիների բոլոր նախարարներին և ասացին. «Իսրայելի Աստծու տապանակը ե՛տ ուղարկեք, թող վերադառնա իր տեղը, որ մեզ և մեր ժողովրդին չմեռցնի». քանզի մահառիթ մի սոսկում կար քաղաքում, և Աստծու ձեռքը խիստ ծանրացել էր այնտեղ։
armenian-nea Մարդ ուղարկեցին, հավաքեցին այլազգիների բոլոր իշխաններին ու ասացին. «Իսրայելի Աստծու տապանակը հե՛տ ուղարկեք, թող մնա իր տեղում, որ մեզ ու մեր ժողովրդին չկոտորի»։ Մի մահառիթ սոսկում էր պատել ամբողջ քաղաքն այն բանից հետո, երբ Իսրայելի Աստծու տապանակը այնտեղ էր մտել։