1 Samuel 31:7 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ տեսան Իսրայէլի մարդիկը որ հովիտի այն կողմին եւ Յորդանանի այն կողմին էին, թէ իսրայէլացիները փախան, եւ թէ մեռան Սաւուղը եւ նորա որդիքը՝ այն ժամանակ թողեցին քաղաքները եւ փախան. Եւ Փղշտացիները եկան ու նորանց մէջ բնակուեցան։ |
| Armenian Eastern Bible 1994 | Երբ հովտի այն կողմում ու Յորդանան գետի այն կողմում գտնուող իսրայէլացիները տեսան, թէ իսրայէլացիները փախան, եւ թէ |
| armenian-1853 | Հովիտին անդիի կողմը եւ Յորդանանի անդիի կողմը բնակող Իսրայէլի մարդիկը Իսրայելացիներու փախչիլը ու Սաւուղին եւ անոր որդիներուն մեռնիլը տեսնելով՝ քաղաքները թողուցին ու փախան։ Փղշտացիները եկան ու անոնց մէջ բնակեցան։ |
| armenian-2018 | Եվ Իսրայելի մարդիկ, որ հովտի այն կողմում էին և Հորդանանի այն կողմում էին, երբ տեսան, թե իսրայելացիները փախան, և թե Սավուղն ու նրա որդիները մեռան, այն ժամանակ թողեցին քաղաքներն ու փախան, և փղշտացիները եկան ու բնակվեցին դրանց մեջ։ |
| armenian-nea | Երբ հովտի այն կողմում ու Հորդանան գետի այն կողմում գտնվող Իսրայելի այրերը տեսան, որ Իսրայելի այրերը փախան, և մեռան Սավուղն ու իր որդիները, թողեցին իրենց քաղաքներն ու փախուստի դիմեցին։ Այլազգիները եկան ու բնակվեցին դրանց մեջ։ |