1 Samuel 30:16 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ նա նորան տարաւ. Եւ ահա նորանք բոլոր գետնի երեսի վերայ ցրուած էին. Ուտում էին ու խմում էին, եւ Փղշտացիների երկրից ու Յուդայի երկրից առած այն բոլոր մեծ աւարի համար ուրախութիւն էին անում։
Armenian Eastern Bible 1994 Եգիպտացին նրան այնտեղ տարաւ, եւ Դաւիթը տեսաւ, որ նրանք ցրուած էին ամբողջ դաշտում, ուտում ու խմում էին եւ
armenian-1853 Երբ զանիկա հոն տարաւ, ահա անոնք բոլոր գետնին վրայ ցրուած էին, կ’ուտէին ու կը խմէին եւ Փղշտացիներու երկրէն ու Յուդայի երկրէն առած այն բոլոր մեծ աւարին համար ուրախութիւն կ’ընէին։
armenian-2018 Պատանին նրան տարավ, և ահա նրանք ամբողջ գետնի վրա ցրված էին. ուտում ու խմում էին և խրախճանք էին անում փղշտացիների երկրից և Հուդայի երկրից իրենց վերցրած այն մեծ ավարի համար։
armenian-nea Եգիպտացին նրան այնտեղ տարավ։ Եվ ահա նրանք ցրված էին ամբողջ դաշտում, ուտում ու խմում էին և այլազգիների ու Հուդայի երկրից վերցրած մեծամեծ ավարով ուրախանում։