1 Samuel 29:9 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Անքուսը պատասխանեց եւ Դաւիթին ասեց. Գիտեմ որ դու իմ աչքերի առաջին Աստուծոյ հրեշտակի պէս լաւ ես երեւում, բայց Փղշտացիների իշխաններն ասում են թէ Նա մեզ հետ դուրս չգայ պատերազմի։
Armenian Eastern Bible 1994 Պատասխան տուեց Անքուսը Դաւթին՝ ասելով. «Գիտեմ, որ դու իմ աչքին Աստծու հրեշտակի պէս բարի ես, բայց այլազգիների
armenian-1853 Անքուս պատասխան տուաւ ու Դաւիթին ըսաւ. «Գիտեմ որ դուն իմ աչքերուս Աստուծոյ հրեշտակին պէս աղէկ կ’երեւնաս, բայց Փղշտացիներուն իշխանները ըսին թէ ‘Անիկա մեզի հետ թող չպատերազմի’,
armenian-2018 Եվ Անքուսը պատասխանեց ու Դավթին ասաց. «Գիտեմ, որ դու իմ աչքին Աստծու հրեշտակի պես, լավ ես երևում, բայց փղշտացիների իշխաններն ասում են. “Թող նա մեզ հետ պատերազմի չգա”։
armenian-nea Անքուսը Դավթին պատասխան տվեց՝ ասելով. «Գիտեմ, որ դու իմ աչքին Աստծու հրեշտակի պես բարի ես, բայց այլազգիների իշխաններն ասում են. “Թող մեզ հետ պատերազմի չգա”։