1 Samuel 28:15 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Սամուէլն ասեց Սաւուղին. Ի՞նչու համար ինձ նեղութիւն տուիր եւ ինձ վեր հանեցիր։ Եւ Սաւուղն ասեց. Ես մեծ նեղութեան մէջ եմ, որովհետեւ Փղշտացիները ինձ հետ պատերազմ են անում, եւ Աստուած ինձանից հեռացել է, եւ ինձ չէ պատասխանում ոչ մարգարէների միջոցով եւ ոչ երազներով, նորա համար քեզ կանչեցի, որ ինձ իմացնես թէ ինչ անեմ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Սամուէլն ասաց Սաւուղին. «Ինչո՞ւ ինձ կանչելով նեղութիւն տուեցիր ինձ»։ Սաւուղն ասաց. «Սաստիկ նեղ վիճակում եմ, |
| armenian-1853 | Սամուէլ ըսաւ Սաւուղին. «Ինչո՞ւ համար ինծի նեղութիւն տուիր ու զիս վեր հանեցիր»։ Սաւուղ ըսաւ. «Ես մեծ նեղութեան մէջ եմ, որովհետեւ Փղշտացիները ինծի հետ պատերազմ կ’ընեն ու Աստուած ինծմէ հեռացաւ եւ ինծի թէ՛ մարգարէներու միջոցով եւ թէ՛ երազներով պատասխան չտուաւ. անոր համար քեզ կանչեցի, որ ինծի իմացնես թէ ի՞նչ պէտք է ընեմ»։ |
| armenian-2018 | Եվ Սամուելն ասաց Սավուղին. «Ինչո՞ւ ինձ նեղություն տվիր և վեր հանեցիր ինձ»։ Եվ Սավուղն ասաց. «Ես մեծ նեղության մեջ եմ, որովհետև փղշտացիները պատերազմում են իմ դեմ, և Աստված հեռացել է ինձանից և ինձ չի պատասխանում ո՛չ մարգարեների միջոցով և ո՛չ էլ երազներով. դրա համար քեզ կանչեցի, որ ինձ իմացնես, թե ի՛նչ անեմ»։ |
| armenian-nea | Սամուելն ասաց Սավուղին. «Ինչո՞ւ ինձ կանչելով նեղություն տվեցիր ինձ»։ Սավուղն ասաց. «Սաստիկ նեղ վիճակում եմ, այլազգիներն իմ դեմ պատերազմի են ելել, Աստված ինձնից հեռացել է, ինձ չի պատասխանում ո՛չ մարգարեության, ո՛չ էլ երազների միջոցով։ Արդ, քեզ կանչեցի, որ ինձ ցույց տաս, թե ի՛նչ անեմ»։ |