1 Samuel 26:15 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Դաւիթն Աբեններին ասեց. Դու տղամարդ չե՞ս, եւ քեզ պէս ո՞վ կայ Իսրայէլի մէջ, եւ ի՞նչու համար քո տէր թագաւորին պահպանութիւն չարիր. Որովհետեւ ժողովրդից մէկը եկաւ քո տէր թագաւորին մեռցնելու։
Armenian Eastern Bible 1994 Դաւիթն ասաց Աբեններին. «Չէ՞ որ դու քաջ մարդ ես։ Իսրայէլում ո՞վ կայ քեզ նման։ Ինչո՞ւ քո տէր արքային չես պահպանում։
armenian-1853 Դաւիթ Աբեններին ըսաւ. «Դուն այր մարդ չե՞ս ու Իսրայէլի մէջ քեզի պէս ո՞վ կայ։ Ինչո՞ւ համար քու տիրոջդ, թագաւորին պահպանութիւն չես ըներ. քանզի ժողովուրդէն մէկը քու տէրդ՝ թագաւորը՝ մեռցնելու եկաւ։
armenian-2018 Եվ Դավիթն Աբեններին ասաց. «Դու տղամարդ չե՞ս, քեզ պես ո՞վ կա Իսրայելի մեջ, ինչո՞ւ քո տեր թագավորին չպահպանեցիր, որովհետև ժողովրդից մեկը եկել էր քո տեր թագավորին սպանելու։
armenian-nea Դավիթն ասաց Աբեններին. «Չէ՞ որ դու քաջ մարդ ես։ Իսրայելում ո՞վ կա քեզ նման։ Քո տեր արքային ինչո՞ւ չես պահպանում. չէ՞ որ զորքից մարդ էր մտել քո տեր արքայի մոտ, որ նրան սպաներ։