1 Samuel 25:24 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ նորա ոտքն ընկաւ եւ ասեց. Ով տէր իմ, յանցանքը ինձ վերայ լինի. Բայց հրաման տուր՝ որ աղախինդ քո առաջին խօսէ, եւ քո աղախնի խօսքերը լսիր։ |
| Armenian Eastern Bible 1994 | «Մեղքն ինձ վրայ լինի, տէ՛ր, բայց թող քո աղախինը խօսի քեզ հետ, եւ դու լսի՛ր քո աղախնի խօսքերը։ |
| armenian-1853 | Անոր ոտքը ինկաւ ու ըսաւ. «Ո՛վ տէր իմ, յանցանքը իմ վրաս թող ըլլայ. բայց հրաման տուր, որ քու աղախինդ քու առջեւդ խօսի եւ քու աղախինիդ խօսքին մտիկ ըրէ։ |
| armenian-2018 | Եվ ընկավ նրա ոտքն ու ասաց. «Տե՛ր իմ, թող հանցանքն ինձ վրա լինի, բայց թո՛ւյլ տուր, որ աղախինդ խոսի քո առաջ, լսի՛ր քո աղախնի խոսքը։ |
| armenian-nea | և նրա ոտքերն ընկնելով՝ ասաց. «Մեղքն ինձ վրա լինի, տե՛ր, բայց թող քո աղախինը խոսի քեզ հետ, և դու լսի՛ր քո աղախնի խոսքերը։ |