1 Samuel 25:2 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Մաոնի մէջ մի մարդ կար, եւ նորա գործը Կարմեղոսի մէջ էր. Եւ նա շատ մեծ մարդ էր, եւ երեք հազար ոչխար եւ հազար այծ ունէր, եւ իր ոչխարները ասրակտուր անելու համար Կարմեղոսումն էր լինում։ |
| Armenian Eastern Bible 1994 | Մաոնում մի մարդ կար, որի հօտերը Կարմեղոսում էին։ Նա շատ հարուստ էր. ունէր երեք հազար ոչխար, հազար այծ։ Իր հօտերը |
| armenian-1853 | Մաոնի մէջ մարդ մը կար, որուն գործը Կարմեղոսի մէջ էր։ Անիկա խիստ մեծ մարդ էր ու երեք հազար ոչխար եւ հազար այծ ունէր ու իր ոչխարները ասրակտուր ընելու համար Կարմեղոսի մէջ կը գտնուէր։ |
| armenian-2018 | Մաոնում մի մարդ կար, և նրա գործը Կարմեղոսում էր։ Նա շատ հարուստ էր. երեք հազար ոչխար և հազար այծ ուներ։ Իր ոչխարները խուզելու համար Կարմեղոսում էր լինում։ |
| armenian-nea | Մաոնում մի մարդ կար, որի հոտերը Կարմելոսում էին։ Նա շատ հարուստ էր. ուներ երեք հազար ոչխար, հազար այծ։ Իր հոտերը Կարմելոսում էին խուզում։ |