1 Samuel 24:11 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Ահա այսօր քո աչքերը տեսնում են, որ Տէրը այսօր քարայրի մէջ քեզ իմ ձեռքը մատնեց. Եւ ասեցին որ քեզ մեռցնեմ, բայց ես քեզ խնայեցի, եւ ասեցի. Ես իմ ձեռքը դէպի իմ տիրոջը չեմ մեկնիլ. Որովհետեւ նա Տիրոջ օծեալն է։
Armenian Eastern Bible 1994 Ահա այսօր քո աչքերը տեսան, որ այս քարայրի մէջ Տէրը ինչպէս էր քեզ իմ ձեռքը մատնել, բայց ես չուզեցի քեզ սպանել,
armenian-1853 Ահա այսօր քու աչքերդ կը տեսնեն, թէ Տէրը այսօր քարայրին մէջ քեզ իմ ձեռքս մատնեց ու ըսին որ քեզ մեռցնեմ, բայց ես քեզի խնայեցի ու ըսի. ‘Ես իմ ձեռքս իմ տիրոջս չեմ երկնցներ, քանզի անիկա Տէրոջը օծեալն է’։
armenian-2018 Ահա այսօր քո աչքերը տեսնում են, որ քարայրի մեջ այսօր Տերը քեզ իմ ձեռքը մատնեց, և ասացին, որ քեզ սպանեմ, բայց ես խնայեցի քեզ և ասացի. “Ես իմ ձեռքը չեմ բարձրացնի իմ տիրոջ վրա, որովհետև նա Տիրոջ օծյալն է”։
armenian-nea Ահա այսօր քո աչքերը տեսան, որ այս քարայրի մեջ Տերն ինչպե՛ս էր քեզ իմ ձեռքը մատնել, բայց ես չուզեցի քեզ սպանել, խնայեցի քեզ՝ ասելով. “Իմ ձեռքը իմ տիրոջ վրա չեմ բարձրացնի, որովհետև նա Տիրոջ օծյալն է”։