1 Samuel 23:25 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Սաւուղն իր մարդկանցովը գնաց որոնելու. Եւ երբոր դաւիթին իմացրին, վայր իջաւ վէմը եւ նստեց Մաոնի անապատի մէջ. Եւ Սաւուղը լսեց, եւ Դաւիթին հալածեց Մաոնի անապատումը։ |
| Armenian Eastern Bible 1994 | Սաւուղն ու նրա մարդիկ գնացին Դաւթին փնտռելու։ Երբ Դաւթին իմաց տուեցին, նա իջաւ ու նստեց Մաոնի անապատում, քարի վրայ։ |
| armenian-1853 | Սաւուղ իր մարդոցմով զանիկա փնտռելու գնաց։ Երբ Դաւիթին իմացուցին՝ վէմը իջաւ եւ Մաոնի անապատին մէջ նստաւ։ |
| armenian-2018 | Եվ Սավուղն իր մարդկանցով գնաց փնտրելու նրան, և երբ Դավթին իմաց տվին, նա վայր իջավ դեպի ժայռը և մնաց Մաոնի անապատում։ Սավուղը լսեց ու Դավթին հետապնդեց Մաոնի անապատում։ |
| armenian-nea | Սավուղն ու նրա մարդիկ գնացին Դավթին փնտրելու։ Երբ Դավթին իմաց տվեցին, նա իջավ Մաոնի անապատում գտնվող քարի մոտ։ Այդ լսելով՝ Սավուղը Դավթին հետապնդեց Մաոնի անապատում։ |