1 Samuel 23:11 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Արդեօք Կէիլայի բնակիչները ինձ ձեռքը կմատնե՞ն, ծառայիդ լսածին պէս՝ Սաւուղը կիջնէ՞. Ով Եհովայ Իսրայէլի Աստուած, աղաչում եմ՝ ծառայիդ յայտնիր։ Եւ Տէրն ասեց. Կիջնէ։
Armenian Eastern Bible 1994 Արդեօք, ինչպէս քո ծառան լսել է, Սաւուղը հիմա կ՚իջնի այստեղ, կը պաշարի՞։ Յայտնի՛ր քո ծառային, Իսրայէլի Տէ՛ր
armenian-1853 Արդեօք Կէիլայի բնակիչները զիս անոր ձեռքը պիտի մատնե՞ն ու ծառայիդ լսածին պէս Սաւուղ հոս պիտի իջնէ՞. ո՛վ Տէր Աստուած Իսրայէլի, կ’աղաչեմ, ծառայիդ յայտնէ»։ Եւ Տէրը ըսաւ. «Պիտի իջնէ»։
armenian-2018 Արդյոք Կեիլայի բնակիչներն ինձ կմատնե՞ն նրա ձեռքը ծառայիդ լսածի պես, և Սավուղը կիջնի՞, ո՛վ Տեր, Իսրայելի՛ Աստված, աղաչում եմ, ծառայիդ հայտնի՛ր»։ Եվ Տերն ասաց. «Կիջնի»։
armenian-nea Ինչպես քո ծառան լսել է, արդյոք Սավուղը հիմա կիջնի՞ այստեղ, կպաշարի՞։ Հայտնի՛ր քո ծառային, Տե՛ր՝ Աստվա՛ծ Իսրայելի»։ Տերն ասաց. «Կպաշարի»։