1 Samuel 22:17 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ թագաւորն իր մօտ կանգնող սուրհանդակներին ասեց. Ետ դարձէք եւ Տիրոջ քահանաներին մեռցրէք, որ նորանց ձեռքն էլ Դաւիթի հետ է. Որովհետեւ գիտէին նորա փախչելը՝ եւ ինձ չյայտնեցին. Բայց թագաւորի ծառաները չուզեցին իրանց ձեռքը ձգել Տիրոջ քահանաներին զարկելու։ |
| Armenian Eastern Bible 1994 | Արքան ասաց իրեն շրջապատող թիկնապահներին. «Գնացէ՛ք ու Տիրոջ քահանաներին սպանեցէ՛ք, քանզի նրանք հովանաւորում են |
| armenian-1853 | Թագաւորը իր քով կայնող սուրհանդակներուն ըսաւ. «Դարձէ՛ք, Տէրոջը քահանաները մեռցուցէ՛ք, քանզի անոնց ձեռքն ալ Դաւիթին հետ է, որովհետեւ անոր փախչիլը գիտնալով՝ ինծի չյայտնեցին»։ Բայց թագաւորին ծառաները չուզեցին իրենց ձեռքը երկնցնել՝ Տէրոջը քահանաները զարնելու։ |
| armenian-2018 | Եվ թագավորն իր մոտ կանգնած սուրհանդակներին ասաց. «Ե՛տ դարձեք և սպանե՛ք Տիրոջ քահանաներին, որովհետև նրանց ձեռքն էլ է Դավթի հետ, քանի որ գիտեին նրա փախչելու մասին, բայց ինձ չհայտնեցին»։ Սակայն թագավորի ծառաները չուզեցին իրենց ձեռքը բարձրացնել Տիրոջ քահանաներին սպանելու համար։ |
| armenian-nea | Արքան իրեն շրջապատող թիկնապահներին ասաց. «Գնացե՛ք ու Տիրոջ քահանաներին սպանե՛ք, քանի որ նրանք հովանավորում են Դավթին։ Նրանք գիտեին, որ նա փախչում է, բայց ինձ չհայտնեցին»։ Արքայի ծառաները չուզեցին իրենց ձեռքը բարձրացնել ու սպանել Տիրոջ քահանաներին։ |